«Պարի Սեն Ժերմենը» ցանկանում է տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի պաշտպանական գիծը։
Ֆրանսիական ակումբի ցանկում են հայտնվել իտալական «Ատալանտայի» պաշտպան Տիմոտի Կաստանը, «Լիոնի» պաշտպան Լեո Ձյուբուան, ինչպես նաև «Աթլետիկոյի» կիսապաշտպան Տոմաս Պարտին։ Այս մասին գրում է Le Parisien-ը։
Հաղորդվում է, որ Կաստանի տարբերակը առաջարկել է անձամբ ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն։ Կաստանի հրաժարագինը կազմում է 25 միլիոն եվրո։
Ձյուբուայի տրանսֆերը կարող է հեշտ տրվել, քանի որ նա ֆրանսիական ֆուտբոլի սան է։ Մինչդեռ Պարտիի համար փարիզյան ակումբը կարող է մեծ գումարներ ծախսել։