«Պարի Սեն Ժերմենում» կողմնորոշվել են, թե ով է լինելու գլխավոր տրանսֆերային թիրախը այս տարվա համար։
Le 10 Sport-ի փոխանցմամբ՝ Լիգա 1-ի չեմպիոնները ցանկանում են ձեռք բերել Հռոմի «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին։
Սերբ ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից «Լացիոն» ցանկանում է ստանալ 80 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբը հրաժարվել է Լիոնել Մեսսիին գնելու մտքից։