«Ռեալն» ու «Միլանը» շարունակում են բանակցել Բրահիմ Դիասի տրանսֆերի շուրջ։
AS-ի լրագրող Սերխիո Սանտոսը գրում է, որ «ռոսոներիները» կարողացել են համոզել Բրահիմին տեղափոխվել «Միլան»։ Սակայն «արքայական» ակումբը դեռևս իր համաձայնությունը չի տվել։
Խնդիրն այն է, որ «Ռեալը» ցանկանում է Բրահիմին ուղարկել «Միլան» վարձակալությամբ, կամ էլ նրա տրանսֆերը հետ գնելու իրավունքով։ Մինչդեռ «Միլանում» ուզում են վարձակալել ֆուտբոլիստին՝ պայմանագրի մեջ ներառելով կետ, որի համաձայն՝ ակումբը հետագայում պարտադիր գնելու է ֆուտբոլիստի տրանսֆերը։
Բրահիմ Դիասը «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականի հունվարից։ Մինչև այդ նա «Մանչեսթեր Սիթիում» էր։