«Միլանը» և հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարողացել են պայմանավորվել նոր պայմանագրի շուրջ: Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը:
Հաղորդվում է, որ միլանյան ակումբում շվեդ ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանում կվաստակի 7 միլիոն եվրո:
Գործարքն, ամենայն հավանականությամբ, ավարտին կհասցվի մինչև վաղը: