Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության առաջատարներից «Լեռնային Արցախը» 2 նորեկ ունի:
Թիմին են միացել Հրվ. Օսիայի հավաքականի անդամներ Բատրաձ Տեդեևն ու Արսեն Կայտովը: Ֆուտբոլիստները Արցախում կայացած Conifa 2019 առաջնության ժամանակ Հարավային Օսիայի կազմում դարձել են չեմպիոն: