Ղազախստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Տոբոլը» սեփական հարկի տակ ընդունել էր «Աստանային»:
Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը հանդիպումը սկսեց հյուրերի մեկնարկային կազմում ու խաղաց 79 րոպե: Խաղի հաշիվը բացվեց 31-րդ րոպեին: «Տոբոլի» կազմում աչքի ընկավ Ազատ Նուրգալիևը: Առաջին կեսը ավարտվեց 1-0 հաշվով:
Երկրորդ կեսում տանտերերը կարողացան կրկնապատկել իրենց առավելությունը: 57-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Սերիկզան Մուժիկովը: «Տոբոլը» հաղթեց 2-0 հաշվով:
«Տոբոլի» կազմում 59-րդ րոպեին փոխարինման մտավ Պետրոս Ավետիսյանը, իսկ Արման Հովհաննիսյանը մնաց պահեստայինների նստարանին: