Լոնդոնի «Չելսիի» նախկին կիսապաշտպան Պեդրոն տեղափոխվեց «Ռոմա», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
33-ամյա ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակով է համալրել իտալական ակումբի կազմը: Նշվում է, որ Պեդրոն երեք տարվա պայմանագիր է ստորագրել «Ռոմայի» հետ:
✅ OFFICIAL: Pedro is now an #ASRoma player 💪 pic.twitter.com/ToViuer49F
— AS Roma English (@ASRomaEN) August 25, 2020
«Չելսիի» կազմում անցկացրած 5 տարիների ընթացքում Պեդրոն անցկացրել է 206 հանդիպում և դարձել ՝ 32 գոլի ու 28 գոլային փոխանցման հեղինակ: