«Էվերթոնի» հարձակվող Մոյզե Կինը կարող է վերադառնալ «Յուվենտուս», հայտնում է The Mirror-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կառլո Անչելոտիին գոհ չէ իտալացի հարձակվողի մրցելույթներից «Գուդիսոն պարկում» ու ցանկանում է մեկ տարով վարձակալության ուղարկել նրան:
Հաղորդվում է, որ Կինը կարող է անհրաժեշտ խաղաժամանակ ստանալ «Յուվենտուսի» երկրորդ թիմում ու վերադառնալ «Էվերթոն» արդեն 2020/21 թվականների մրցաշրջանի ավարտից հետո:
Կինը անցած ամառ է «Յուվենթուսից» տեղափոխվել «Էվերթոն» 28 միլիոն ֆունտի դիմաց: Նա ԱՊԼ-ի 29 խաղերում ընդամենը 2 գոլ է խփել: