«Միլանի» սպորտային տնօրեն Պաուլո Մալդինին խոսել է ակումբի տրանսֆերային անելիքների մասին՝ հայտնելով, որ ակումբը մտադիր է պահել թիմում Զլատան Իբրահիմովիչին: Մալդինին նաև խոսել է Տիմոե Բակայոկոյի տրանսֆերը գնելու մասին:
«Մենք ուզում ենք երկարաձգել Զլատան Իբրահիմովիչի պայմանագիրը շատ շուտով: Բակայոկո՞ն: Մենք բանակցությունների մեջ են «Չելսիի» հետ նրա հետ պայմանագիր ստորագրելու հարցի շուրջ: Տիմոեն մեր գլխավոր թիրախներից մեկն է»,-ասել է Մալդինին ում խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոյի Twitter-ի էջը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը հունվարին է տեղափոխվել «Միլան»: Նրա պայմանագիրը նախատեսված էր կես տարով:
Տիմոե Բակայոկոն ներկա պահին վարձակալությամբ խաղում է «Մոնակոյում»: