Լոնդոնի «Չելսիի» կազմը կարող է համալրել բրազիլացի պաշտպան Տիագու Սիլվան:
The Athletic-ի հաղորդմամբ, ՊՍԺ-ի պաշտպանին առաջարկվել է 1+1 ձևաչափով պայմանագիր: Ընդ որում, հաղորդվում է, որ 1 տարով պայմանագիրը երկարաձգելու կետը կարող են ակտիվացնել երկու կողմն էլ:
Նաև հաղորդվում է, որ Սիլվան լոնդոնյան թիմում փորձաշրջան կանցնի մյուս շաբաթ: