Օգոստոսի 27-ին՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի «Պարտիզան» (Սերբիա)-«ՌՖՍ» (Լատվիա) հանդիպումը։ Խաղը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքէջը:
Հովհաննիսյանին եզրերում կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը։
Հանդիպման չորրորդ մրցավարն է Հենրիկ Նալբանդյանը։