Կատալոնիայի նախագահն արձագանքել է «Բարսելոնայի» ավագ և առաջատար Լեո Մեսսիի՝ ակումբը լքելու որոշմանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մեսսին ֆաքսով հայտնել է ակումբի ղեկավարությանն իր ցանկության մասին.
«Կատալոնիան քո տունն է: Անչափ շնորհակալ ենք այս ամբողջ ընթացքում պարգևած երջանկության և աներևակայելի ֆուտբոլի համար: Մենք բախտ ենք ունեցել մեր կյանքի մի քանի տարին աշխարհի լավագույն խաղացողներից մեկի հետ անցկացնել»-գրել է Կատալոնիայի նախագահը թվիթերում և նկար հրապարակել:
2019 թ-ին Մեսսին ստացել է Սանտ-Ժորդիի խաչ մրցանակը, որը Կատալոնիայի կառավարության բարձրագույն պարգևներից է: Ֆուտբոլիստին նման պատվի են արժանացրել կարիերայում գրանցած հաջողությունների համար:
Catalunya serà sempre casa teva. Moltes gràcies per tots aquest temps de felicitat i d’un futbol extraordinari. Hem tingut la sort de compartir uns anys de les nostres vides amb el millor jugador del món. I un noble esportista No t’oblidarem mai. Leo Messi, Creu de Sant Jordi. pic.twitter.com/Ojev577MoE
— Quim Torra i Pla (@QuimTorraiPla) August 25, 2020