Արդեն կասկած չկա, որ Մեսսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից», սակայն կատալոնական ակումբը չի ցանկանում բաց թողնել արգենտինացուն և պատրաստ է գնալ մինչև դատարան:
Հայտնի է, որ Մեսսիի պայմանագրում կա կետ, ըստ որի, նա կարող է հեռանալ ցանկացած մրցաշրջանի վերջում, սակայն այդ կետը կարող է ակտիվացվել մինչև մայիսի 30-ը, իսկ այդ ժամկետն արդեն անցել է, իսկ Մեսսին ցանկանում է հեռանալ:
Ըստ պայմանագրի, Մեսսին այժմ միակողմանի որոշմամբ չի կարող լքել ակումբը, իսկ «Բարսան» չի ցանկանում գնալ զիջման:
Մեսսիի պայմանագիրը սահմանված է մինչև 2021 թ., իսկ հրաժարագինը կազմում է 700 մլն եվրո:
Հեղինակավոր transfermarkt-ը Մեսսիի անունն արդեն կապում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Իսպանական կայքերի հաղորդմամբ, «Բարսելոնան» արտահերթ ժողով է հրավիրել՝ հարցը քննարկելու համար: