Իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի՝ գլխավորելով Միլանի «Ինտերը»:
Sky Sports-ը տեղեկացնում է, որ Ալեգրին սպասում է, թե ինչ որոշում են կայացնելու «ներաձուրիները» Անտոնիո Կոնտեի վերաբերյալ:
Ավելի վաղ Անտոնիո Կոնտեն հայտարարել էր, որ իր ապագան «Ինտերում» դեռևս անհայտ է: «Ինտերը» հնարավոր է որոշում կայացնի Կոնտեին հեռացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ անցած տարի Ալեգրին հեռացավ «Յուվենթուսից» ու մինչև այս պահը այլ թիմ չի մարզել: