Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում Մյունխենի «Բավարիան» 8:2 հաշվով ջախջախեց կատալոնական «Բարսելոնային»: Խաղից հետո պաշտոնանկ արվեց իսպանական թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը:
Հիշեցնենք, որ Սետյենը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում էր նշանակվել էր հունվարի 13-ին:
«Բարսելոնայի» արդեն նախկին գլխավոր մարզիչը խոստովանել էր, որ ցանկանում է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը. «Ես կորցնելու ժամանակ չունեմ, կցանկանայի նվաճել Չեմպիոնների լիգան և Իսպանիայի առաջնությունը: Լավ կլինի նորից շրջել մեր արոտավայրով Լիենգրես գյուղում, բայց արդեն Չեմպիոնների գավաթով: Ես կցանկանայի ցույց տալ այդ գավաթը իմ կովերին»,- մեջբերում է Սետյենին AS-ը: