ՊՍԺ-ի երկրպագուները դժգոհ էին մնացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բավարիայից» կրած պարտությունից: Ըստ Le Figaro-ի, ֆրանսիական ակումբի մի քանի հարյուր երկրպագուներ հավաքվել են Փարիզի կենտրոնում (Շանզ Էլիզե)՝ անտեսելով իշխանությունների հորդորը բազմամարդ հավաքներ չանցկացնել: Խաղից հետո երկրպագուները սկսել են այրել աղբամանները, իսկ հետո բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ:
PARIS — Les forces de l’ordre visées par des tirs de feux d’artifice. Le calme ne revient pas dans le quartier des Champs-Elysées. pic.twitter.com/UpSH3DgEtw
— Clément Lanot (@ClementLanot) August 23, 2020
Մի քանի հարյուր մարդ մասնակցել է Փարիզի ոստիկանության հետ բախումներին՝ տարբեր առարկաներ նետելով իրավապահների ուղղությամբ: Իրավապահները ցրել են ամբոխը արցունքաբեր գազով:
Խաղից հետո առնվազն մեկ մեքենա է նաև այրվել:
PARIS -Multiples voitures en feu. Situation extrêmement tendue autour des Champs-Elysées. pic.twitter.com/Q3upk9v7vh
— Clément Lanot (@ClementLanot) August 23, 2020
Ոստիկանությունը տուգանել է 274 մարդու` դիմակներ չկրելու և սոցիալական հեռավորության կանոնները խախտելու համար:
Երկրպագուներից ոմանք իրենց երախտագիտությունն են հայտնել թիմին՝ վանկարկելով. «Շնորհակալ եմ, ՊՍԺ»:
Des heurts avec les forces de l’ordre ont éclaté ce soir sur les Champs-Elysées à Paris, à l’issue de la finale #PSGBayern
➡ Des projectiles ont été lancés et les forces de l’ordre ont fait usage de gaz lacrymogène > https://t.co/H4dTMEOn1O pic.twitter.com/CLvOfFcZCN— Le Parisien (@le_Parisien) August 23, 2020