Օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է The Sun-ը։
Երկուշաբթի 34-ամյա մարզիկը կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել։ Ներկա պահին նա ինքնամեկուսացման մեջ է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անցած շաբաթ Բոլտը նշել է ծննդյան տարեդարձը, որին մասնակցել է նաև «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը։
Երեկույթին մասնակցել է նաև «Բայերի» ֆուտբոլիստ Լեոն Բեյլին։