«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ամեն գնով ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին։
Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ «մանկունյանցիները» ցանկանում են 17-ամյա իսպանացու համար վճարել 153 միլիոն ֆունտ ստերլինգ։
«Կարմիր սատանաները» ցանկանում են Ջեյդոն Սանչոյի փոխարեն Ֆատիին բերել «Օլդ Թրաֆորդ»՝ որպես հեռանկարային ֆուտբոլիստ։
Հիշեցնենք, որ Ֆատին օրեր առաջ առաջին անգամ հրավիրվել է Իսպանիայի հավաքական։