Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը տեղեկացրել է Սուարեսին, որ նա կարող է նոր ակումբ փնտրել, հաղորդում է RAC1-ը:
33-ամյա հարձակվողը չի մտնում նիդերլանդացի մարզչի ծրագրերի մեջ և պետք է լքի ակումբը:
Հիշեցնենք, որ Սուարեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին:
Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին:
Հավելենք, որ Սուարեսին իրենց կազմում են ցանկանում տեսնել ԱՊԼ-ն ներկայացնող մի շարք ակումբներ: