Բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն խոսել է իր կարիերայի մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Կվերադառնամ «Բարսելոնա», իսկ հետո… չգիտեմ, թե որտեղ կհայտնվեմ:
Ուզում եմ կրկին խաղալ ԱՊԼ-ում: Այն աշխարհի լավագույն առաջնությունն է, որտեղ բոլորն էլ ցանկանում են հայտնվել»,- ասել է Կոուտինյուն:
Հիշեցնենք, որ Կոուտինյուն «Բավարիայի» կազմում, որտեղ հանդես էր գալիս վարձակալական հիմունքներով, դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: