Անգլիական «Էվերտոնը» մտադիր է ձեռք բերել «Աթլետիկոյի» պաշտպան Սանտիագո Արիասին, տեղեկացնում է The Sun-ը:
28-ամյա ֆուտբոլիստը, ով Կոլումբիայի հավաքականի կազմում 53 հանդիպում է անցկացրել, ցանկանում է լքել մադրիդյան ակումբը, քանի որ բավական քիչ խաղաժամանակ է ստանում:
Նրա պայմանագիրը «Աթլետիկոյի» հետ ավարտվում է 2023 թվականին: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո: