Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելյերինը կարիերան կարող է Ֆրանսիայում շարունակել:
RMC Sport-ի հաղորդմամբ, փարիզյան ակումբն առաջարկով արդեն դիմել է լոնդոնյան ակումբին: Հաղորդվում է նաև, որ 25-ամյա իսպանացու տրանսֆերից հրաժարվելու պատճառ կարող է դառնալ այն, որ վերջին 2 տարում պաշտպանը շատ է վնասվածքներ ստանում:
«Արսենալի» հետ Բելյերինի գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2023 թ.: