Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության երրորդ տուրի շրջանակում կայացել է 2 հանդիպում:
Գյումրիի «Շիրակը» 5-2 հաշվով ջախջախել է Երևանի «Փյունիկին»: Մարզային թիմից աչքի են ընկել Առլեն Ծատուրյանը, Պետրոս Աֆաջանյանը, Լյովա Մրյանը, Ռուբեն Պոտրոսյանը և Վրեժ Թորոսյանը, իսկ «Փյունիկից» աչքի է ընկել Նորայր Ղազարյանը:
«Ուրարտուի» երկրորդ թիմը 3-1 հաշվով արտագնա խաղում առավելության է հասել «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմի նկատմամբ:
Տանտերերից աչքի է ընկել Արթուր Միսկիրիջյանը, իսկ հյուրերից գոլերը խփել են Սամվել Հակոբյանն ու Գոռ Լուլուկյանը, ևս մեկ անգամ ինքնագոլի հեղինակ է դարձել Ֆելիքս Խաչատրյանը՞