Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում ընդմիջում է: Առաջին խաղակեսից հետո հաշիվը բացված չէ:
Խաղն անցնում է գերլարված ու գերհետաքրքիր պայքարում: 2 հրաշալի պահ ուներ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ ՊՍԺ-ից մեկական պահ կորցրեցին Նեյմարն ու Մբապեն: Իրանց շատ լավ են զգում Նավասն ու Նոյերը:
Վնասվածքի պատճառով փոխարինվել է «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը: Նրա փոխարեն խաղը շարունակում է Նիկլաս Զյուլեն:
28-րդ րոպեին խաղի՝ առայժմ միակ դեղին քարտը ստացել է Դևիսը: