ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, Չեմպիոնների լիգայի՝ «Բավարիայի» հետ եզրափակիչ խաղից առաջ, խոսել է մյունխենյան թիմի դարպասապահ Մանուել Նոյերի մասին:
«Նոյերը ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն դարպասապահներից մեկն է: Միշտ երազել եմ լավագույնների դեմ խաղալ: Երբ ուզում ես լինել լավագույնը, պետք է խաղալ լավագույնների դեմ: Մենք կհանդիպենք ֆավորիտի հետ: Պետք է նպատակասլաց գործենք և խաղանք մեր ֆուտբոլը», — Մբապեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՊՍԺ-ի և «Բավարիայի» միջև հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 23-ին, և կմեկնարկի ժամը 23:00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ՊՍԺ-ի հաղթանակը գնահատում է 3,20 գործակցով, ոչ ոքին՝ 4,30, իսկ «Բավարիայի» հաղթանակը՝ 2,10։