«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ ՊՍԺ-ի հետ խաղից առաջ կիսվել է զգացողություններով.
«Պատմական սխրանք իրականացնելու համար սա ահռելի մոտիվացիա է: Կարող է տեղի ունենալ անհավանականը, մենք կարող ենք բավականին կարճ ժամանակում երկրորդ անգամ թրեբլ ձևակերպել, և շատ խաղացողների համար դա առաջին թրեբլը կլինի: Բայց դրա համար «Բավարիային» հաղթանակ է անհրաժեշտ, իսկ ՊՍԺ-ն ամբողջ ուժերով կդիմադրի:
Փարիզյան թիմը հիանալի ֆուտբոլիստներ ունի, և ամենից առաջ՝ նրանք ավելի փորձառու են թվում: Մենք շատ վստահ ենք մեր ուժերին: Հիմա պետք է ավարտենք բարձր նոտայի վրա, որպեսզի հանգստի մեկնենք փայլող ժպիտներով: ՉԼ-ում հաղթելն անհավանական խթան է: Մենք ցանկանում ենք լինել Եվրոպայի արքաները»,- Մյուլերի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի քարտուղարությունը:
ՊՍԺ-ի և «Բավարիայի» միջև հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 23-ին, և կմեկնարկի ժամը 23:00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ՊՍԺ-ի հաղթանակը գնահատում է 3,20 գործակցով, ոչ ոքին՝ 4,30, իսկ «Բավարիայի» հաղթանակը՝ 2,10։