«Բենֆիկայի» մարզական տնօրեն Ռուի Կոշտան հայտարարել է, որ ակումբը պայմանագիր չի ստորագրելու ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը ակումբի հետ կնքելու է եռամյա պայմանագիր` յուրաքանչյուր մրցաշրջանում 10 միլիոն եվրո աշխատավարձով:
«Բոլորը գիտեն, որ «Բենֆիկան» հետաքրքրված էր Կավանիով, նրան առաջարկ արեցինք, բայց այս գնդակն այլևս մեր կողմն չէ: Մենք ավարտեցինք բանակցությունները, քանի որ մեր ակումբը չի կարող անել ավելին, քան արդեն արել է: Մենք չենք պատրաստվում վերականգնել բանակցությունները խաղացողի հետ:
«Բենֆիկայի» կողմից բանակցությունները ավարտված են: Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի ձեռք բերենք խաղացողին, բայց պարզվեց, որ դա անհնար է: Այսպիսով, եկեք այլ լուծումներ փնտրենք հիմա: Հիմա մենք չենք կարող մտածել անհնարին բաների մասին », — Կոշտայի խոսքերն է մեջբերում Goal-ը։