Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է հեռացվել իր զբաղեցրած պաշտոնից: Եվրոպա լիգայի եզրափակչում կրած պարտությունը (2:3) կարող է շատ թանկ արժենալ անվանի մասնագետի համար:
Թիմի նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել «Յուվենտուսը» նախկինում ղեկավարած Մասիմո Ալեգրին:
Հիշեցնենք, որ «Սևիլյայից» կրած պարտությունից հետո, Կոնտեն չէր բացառել, որ կարող է լքել իր զբաղեցրած պաշտոնը:
Հավելենք, որ Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում «Ինտերը» զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: