Վիգեն Ավետիսյանը վերադարձել է «Լոռի»։ Այս մասին հայտնում է վանաձորյան ակումբի ֆեյսբուքյան էջը: 27-ամյա ֆուտբոլիստը «Լոռիում» Է եղել ակումբի հիմնադրման առաջին օրվանից։ Անցկացրել է 32 հանդիպում, խփել 12 գոլ եւ կատարել 9 գոլային փոխանցում։
Վիգենի նախորդ ակումբը «Նոան» էր, որի կազմում մասնակցել է 22 խաղի, դարձել երկուական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ «Նոայի» հետ Ավետիսյանը դարձել է Հայաստանի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։