Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Վանը» հայտնել է ևս մեկ համալրման մասին:
Ակումբին է միացել մոլդովական «Սֆինտուլ Գեորգե» ակումբի նախկին կիսապաշտպան՝ 24-ամյա Գարեգին Կիրակոսյանը։ «Սֆինտուլ Գեորգեի» կազմում Կիրակոսյանը 2019 թվականի մրցաշրջանում 21 խաղում դարձել է 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնել է ակումբին գրավել Մոլդովիայի Պրեմիեր Լիգայում 2-րդ հորիզոնականը