Պորտուգալական «Բենֆիկան» մտադիր է ձեռք բերել «Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուին: Այս մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Նշվում է, որ Մարիուի ծառայություններով անձամբ հետաքրքրված է լիսաբոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը: Փորձառու մարզիչը Մարիուի խաղին ծանոթ է դեռ «Սպորտինգում» աշխատելու տարիներից:
Հիշեցնենք, որ 27-ամյա կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանն անցկացրեց Մոսկվայի «Լոկոմոտիվում»: