ՊՍԺ-ի նախկին հարձակվող Պեդրու Պաուլետան խոսել է փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
«Նա անհավանական շնորհալի է տեխնիկապես ու ֆիզիկապես, անհավանական արագ է։
Նա այն խաղացողներից է, որը բոլորի մոտ հիացմունք է առաջացնում, օրինակ, Զիդանի։ Մենք բոլորս սիրում ենք նրան ինչպես Մեսսիին ու Ռոոնալդուին։ Նա խաղացողների այդ կատեգորիայից է։
Նրա մասնակցությամբ խաղերը դիտում են, որ տեսնեն, թե նա էլ ինչ է ցուցադրելու։ Բոլորը գիտեն, որ նա ինչ-որ յուրահատուկ բան է անելու, այնպիսի բան, որից կհամրանաս։
Հիանում եմ նրանով, նա համեստ մարդ է։ Կարծում եմ՝ նրան հիանալի կարիերա է սպասվում»,-Պաուլետայի խոսքերն է փոխանցում