Երեկ մեկնարկեց շախմատի համաշխարհային 44-րդ Օլիմպիադան: Այս անգամ Օլիմպիադան անցկացվում է օնլայն հարթակում: Ինչ-որ տեղ միասնական Օլիմպիադա է, քանի որ մեկ թիմում հանդես են գալիս և՛ տղաները, և՛ աղջիկները:
Հայաստանը, ընդգրկված լինելով C խմբում, առաջին 3 տուրում տարավ 2 հաղթանակ, կրեց 1 անսպասելի պարտություն:
Arsmport-ը զրուցել է կանանց Հայաստանի չեմպիոն, Օլիմպիական հավաքականի անդամ Մարիա Գևորգյանի հետ.
Սպասելիքների մասին.
«Սպասելիքները մեծ են, և հուսամ՝ մեր հնարավորությունները կհամապատասխանեն Ձեր սպասելիքներին: Եթե լավ հանդես գանք, երկար կխաղանք, և որքան երկար ես խաղում, լարվածությունն է՛լ ավելի է շատանում: Ամենակարևորը, որ մեր թիմը մեծ հաճույքով է խաղում:
Նոր ձևաչափի մասին.
«Իհարկե, օնլյան շախմատը չես կարող համեմատել իրականի հետ, սակայն Օլիմպիադայի բոլոր մասնակիցները մեծ լրջությամբ են մոտեցել մրցաշարին, և հենց այդ փաստն էլ հետաքրքիր է դարձնում Օլիմպիադան: Թեկուզ և համավարակի ստեղծած անախորժություններին, ՖԻԴԵ-ն ամեն ինչ անում է շախմատիստներին ձեռնունայն չթողնելու համար»:
Խաղային առաջին օրվա մասին.
Ռումինիայի հետ դիմակայությունում վստահ հաղթանակ տոնեցինք: Թուրքիայի հետ դիմակայությունները միշտ էլ պարտավորեցնող են՝ անկախ ամեն ինչից, և մենք գեղեցիկ հաղթանակ տոնեցինք:
Բուլղարիայի հետ ինչ-որ բան չստացվեց: Կրած պարտությունեը անսպասելի էր ու վրդովվեցնող: Նայելով խաղատախտակներին, ոչինչ չէր հուշում, որ կարող էինք պարտվել, բայց աշխարհի վերջը չէ: Դեռ ամեն ինչ առջևում է:
Արմեն Գարամյան