«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Անխելինյոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։
23-ամյա խաղացողի ծառայյություններով հետաքրքրվում է «Բարսելոնան»։ Իսպանացուն թիմում ուզում է տեսնել կատալոնացիների նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։ Այս մասին հաղորդում է The Atheltic-ի լրագրող Սեմ Լին։
«Մանչեսթեր Սիթին» Անխելինյոյին գնահատում է 30 մլն եվրո։ Նույն գինն է սահմանված նաև «Լայպցիգի» կողմից խաղացողի հնարավոր գնման դեպքում, որտեղ Անխելինյոն նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս վարձավճարով։