ՊՍԺ-ի սան Կինսլի Կոմանը, որը հանդես է գալիս «Բավարիայի» կիսապաշտպանությունում մեկնաբանել է վաղը կայանալիք ՉԼ եզրափակիչը։
«ՊՍԺ-ն ակումբ է, որտեղ ես մեծացել եմ, բայց հիմա ես «Բավարիայում» եմ։ 6 տարի է անցել իմ՝ ՊՍԺ-ից հեռանալու օրվանից, այնպես որ այդ ամենը վաղուց էր։
Կարծում եմ՝ ընդամենը երկու խաղացող է այնտեղ մնացել այն ժամանակներից, երբ հանդես էի գալիս այնտեղ։ Այդ խաղն իմ ու ՊՍԺ-ի միջև չէ, այլ՝ «Բավարիայի» ու ՊՍԺ-ի։
Ուզում ենք հաղթել ու մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ կանենք, որ հասնենք դրան։ Ես 100%-ով «Բավարիայի» կողմից եմ»,- Կոմանի խոսքերն է փոխանցում Get German Football News-ը։