«Բավարիայի» պաշտպան Ջոշուա Կիմիխը խոսել է ՉԼ եզրափակչում ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի ու Կիլիան Մբապեի խաղի մասին ակնկալիքներից։
«Նրանք երկուսն էլ բարձր արագություն ունեն։ Պետք է պատրաստ լինենք մրցակցի հետ խաղին, որն ավելի արագ է գործում, քան մեր նախկին մրցակիցները։ Բայց չեմ կարծում, թե մենք պաշտպանությունում կփակվենք։
Պատրաստվում ենք խաղին այնպես, ինչպես այս ՉԼ-ի ցանկացած այլ խաղի։ Անում ենք նույնը, ինչ սովորաբար։
Ակումբային մակարդակում ավելի կարևոր տիտղոս չկա։ Ափսոսում եմ, որ ստիպված ենք առանց հանդիսականի խաղալ, բայց պետք է օգտվել այս հնարավորությունից։
«Բավարիայի» խաղացողների նախկին սերունդը ստիպված էր ՉԼ-ն հաղթելու երկրորդ փորձին սպասել, իսկ մենք ուզում ենք առաջինից անել դա»,-Կիմիխի խոսքերն է փոխանցում Yahoo-ն։