«Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան հայտարարել է, որ չի լքի թիմը այս ամռանը, չնայած Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությանը:
-Իմ պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է ևս երկու տարի: Ինձ ամենևին չի անհանգստացնում իմ ապագայի մասին լուրերը, սա ֆուտբոլ է: Այստեղ կա և ճշմարտություն, և կեղծիք»,ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Կամավինգայի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: