Բրազիլացի կիսապաշտպան Վիկտոր Սեսար Սանտոս Դա Կոնսեյսաոն համալրել է «Լոռին»։ Այս մասին հայտնում է վանաձորյան ակումբի ֆեյսբուքյան էջը:
21-ամյա ֆուտբոլիստը «Ռեդ Բուլլի» Բրազիլիայի ակադեմիայի սան է։ Հանդես է եկել նաեւ բրազիլական «Անապոլիս» եւ «Թիմոն» թիմերում։
Վիտինյոյի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։