Ֆրանսիական «Լիլի» պաշտպան Գաբրիելը բուժզննում է անցել Լոնդոնում և շուտով պայմանագիր կստորագրի ակումբի հետ, տեղեկացնում է The Times-ը:
Նշվում է, որ բրազիլացու համար «Արսենալը» 27 միլիոն ֆունտ կվճարի: Պայմանագիրը ստորագրվելու է 5 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում Գաբրիելը մասնակցել է 24 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի հեղինակ: