«Լեչչեն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, որ 50-ամյա իտալացի մասնագետ Էուջենիո Կորինին գլխավորել է թիմը: Կողմերը 3 տարվա պայմանագիր են կնքել:
Կորինին «Լեչչեի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Ֆաբիո Լիվերանիի, որը հեռացվել է թիմի՝ Ա Սերիայից դուրս մնալուց հետո:
Անձամբ Կորինին 2019/20 մրցաշրջանի ընթացքում երկու անգամ գլխավորել է «Բրեշիան» և երկու անգամ էլ հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: