Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 4-րդ տուրում «Զենիթը» վստահ հաղթանակ է տարել «Տամբովի» նկատմամբ: Հանդիպումը կայացել է Սանկտ-Պետերբուգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ 4-1 հաշվով հաղթանակով:
«Զենիթի» կազմում գոլեր են հեղինակել Դուգլաս Սանթոսը, Մալկոմը, Ալեքսանդր Երոխինը և Սերդար Ազմունը: «Տամբովի» կազմում միակ գնդակը 85-րդ րոպեին խփել է Կիրիլ Պանչենկոն:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Տամբովի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 73-րդ րոպեին:
Այս հանդիպումից հետո «Զենիթը» վաստակել է 12 միավոր և գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Տամբովը» 3 միավորով 13-րդ տեղում է: