Հայտնի է Եվրոպա լիգայի ընտրական 1-ին փուլի «Շիրակ»-ՖԱՍԲ հանդիպման մրցավարական կազմը: Այս մասին տեղեկացնում է «Շիրակի» պաշտոնական կայքը:
Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Ադմիր Շեխովիչի մրցավարական անձնակազմը սպասարկելու է օգոստոսի 27-ին կայալանիք հանդիպումը:
Մրցավարների օգնականերն են՝ Ամեր Մացիչը և Գորան Դույակը․ 4-րդ պաշտոնյան է՝ Խարիս Կայանացը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Բուխարեստի «Նացիոնալ առենա» մարզադաշտում, որտեղ 2012 թվականին կայացել է Եվրոպա Լիգայի եզրափակիչ հանդիպումը: