ՊՍԺ-ն ցանկանում է պայմանագիր ստորագրել Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենջամին Պավարդի հետ: Այս մասին հայտնում է L’Equipe- ը:
Ըստ աղբյուրի, մյունխենյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին բաց թողնել 45 միլիոն եվրոյով, իսկ ՊՍԺ-ն կարող է առաջիկայում պաշտոնական առաջարկ անել:
Հիշեցնենք, որ երկու թիմերը հանդիպելու են Չեմպիոնների լիգայի եզրափակչում օգոստոսի 23-ին: