Ֆրանսիական «Մոնակոյի» ֆուտբոլիստներից մեկը, ում անունը չի նշվում, վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ ֆուտբոլիստը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Թիմի այլ անդամներին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ Լիգա 1-ի 2020/21 մրցաշրջանը մեկնարկում է այսօր ՝ «Բորդո»-«Նանտ» հանդիպումով: