Ֆորմուլա 1-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մրցաշարի բոլոր 10 թիմերը նոր պայմանագիր են կնքել: Փաստաթուղթը կկարգավորի Թագավորական մրցավազքի պայմանները մինչև 2025 թվականը:
Երկու օր առաջ Մակլարենը, Ֆերրարին և Ուիլյամսը հայտարարեցին պայմանագրի ստորագրման մասին: Երեկ ևս յոթ թիմեր կնքեցին պայմանագիր: Այսպիսով ներկայիս բոլոր 10 թիմերը կմասնակցեն Ֆորմուլա 1-ի մրցաշարերին մինչև 2025թ-ը։
«Ֆորմուլա 1» -ի գլխավոր տնօրեն Չեյզ Քերին հույս է հայտնել, որ համաձայնագիրըհիմք կհանդիսանա ավելի արդար ֆինանսական պայմանների ստեղծման համար: