Անգլիական «Վեստ Հեմը» մտադիր է վաժառքի հանել թիմի կիսապաշտպան Ջեք Ուիլշերին, տեղեկացնում է The Times-ը:
Ակումբին չի գոհացնում Ուիլշերի աշխատավարձի չափը: Անգլիացին շաբաթական 100.000 ֆունտ է վաստակում, ինչը բավական մեծ գումար է լոնդոնյան ակումբի համար:
Բացի այդ, Ուիլշերը չի կարողանում տեղ զբաղացնել «Վեստ Հեմի» մեկնարկային կազմում: Նշվում է, որ ակումբը շուտով տրանսֆերի կհանի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Վեստ Հեմի» հետ ավարտվում է 2021 թվականին: