Թուրինի «Յուվենտուսը» մոտ է ավարտին հասցնելու «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսի տրանսֆերը:
Ըստ Tuttosport-ի, «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին արդեն գտնվում է Անգլիայում, որտեղ նա լուծում է 29-ամյա մեքսիկացու տեղափոխության վերջնական մանրամասները, ում տրանսֆերի դիմաց «գայլերը» կստանան մոտ 50 միլիոն եվրո:
Նշվում է, որ առաջիկա գործարքի բոլոր մանրամասները պետք է կարգավորվեն մինչև այս շաբաթվա վերջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվեի» ղեկավարներին խնդրել էր գնել Խիմենեսին: