«Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը խոսել է Եվրոպա լիգայի եզրափակչում կայանալիք՝ «Սևիլյայի» դեմ խաղի մասին։
««Ինտեր» գալուցս ի վեր միշտ ձգտել եմ տիտղոսների համար պայքարել։ Վերջապես կարող ենք ինչ-որ կարևոր բանի համար պայքարել։
Դա պիտի սովորություն դառնա ինչպես 10-15 տարի առաջ էր։ «Ինտերը» միշտ պայքարել է սկուդետոյի ու գավաթների համար։
Հիմա հասել ենք մի կետի, երբ կարող ենք ինչ-որ կարևոր բանի համար խաղալ, ու ես հպարտանում եմ նրանով, որ այստեղ եմ գտնվում։ Առաջին օրվանից ուզել եմ հաղթել»,- Հանդանովիչի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
«Սևիլյա»-«Ինտեր» խաղը կկայանա վաղը՝ օգոստոսի 21-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։