Երկու ակումբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի նկատմամբ:
Լրագրող Թանկրեդի Պալմերիի տեղեկացմամբ՝ 33-ամյա արգենտինացու հետ արդեն կապ են հաստատել «Ինտերն» ու ՊՍԺ-ն:
Մեսսին ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսայում»:
Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մյուս տարվա ամռանը:
RAC1-ի տեղեկացմամբ՝ հարձակվողը հակված է արդեն հիմա հեռանալ ակումբից: