Բասկետբոլի ազգային ասոցացիայի խաղարկության փլեյ-օֆֆում տեղի ունեցան հերթական դիմակայությունները։
Թեժ պայքար ստացվեց «Քլիփերսի» ու «Դալլաս Մավերիքսի» միջև։ Դալլասցիները երրորդ քառորդում կոտրեցին հանդիպման ընթացքը ու վերջնարդյունքում հաղթեցին 127:114 հաշվով։ Տեղի ունեցած մյուս խաղերում «Բոսթոնը» բացահայտ ուժեղ գտնվեց «Ֆիլադելֆիա սևնթիսիքսթերսի» դեմ պայքարում՝ 128:101, իսկ «Յուտա Ջազզը» հյուրընկալվելիս շանս չտվեց «Դենվեր Նագեթսին»՝ 105:124: Առաջին երեք քառորդներում «Յուտա Ջազզը» ուներ առավելություն և կուտակած միավորները թույլ տվեցին թուլացնել զգոնությունը վերջին քառորդում։ «Յուտա Ջազզի» կազմում ամենաարդյունավետը Միտչելն էր՝ վաստակած 30 միավորով: